Անկարայում մի խումբ ակտիվիստներ դատի են տվել ԻՊ դեմ պայքարում այլ երկրների հետ համագործակցելու հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրետ Մաքգերկին՝ մեղադրելով նրան Թուրքիայում սահմանադրական կարգը խախտելու մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրանք մեղադրում են նրան «ահաբեկիչներին զենք մատակարարելու, նրանց նյութատեխնիկական եւ ֆինանսական աջակցություն տրամադրելու մեջ»:
Համապաստախան հայտարարությունը ուղարկվել է Անկարայի դատախազություն: Ակտիվիստները կոչ են արել Թուրքիայի քաղաքացիներին նաեւ Մաքգերկի դեմ դատարան դիմել:




























