Բելֆաստում (Հյուսիսային Իռլանդիա) ձերբակալվել է աջ արմատական խմբավորման՝ Britain First-ի ղեկավար Փոլ Գոլդինգը, հաղորդում է Sky News-ը:
Քաղաքում Գոլդինգի տեղակալ Ջեյդ Ֆրանսենի գործով դատավարություն էր ընթանում:
Օգոստոսին հանարահավաքի ժամանակ ելույթի համար նրան մեղադրել են ատելության բորբոքման գործողությունների մեջ:
Գոլդինգը դատի էր եկել կաղմնակցին աջակցելու համար: Դատարանի շենքից դուրս գալուց հետո ոստիկանությունը երկուսին էլ ձերբակալել է: Ըստ ոստիկանության՝ նա տարվել է ոստիկանական բաժանմունք հարցաքննության համար:
Նոյեմբերին ԱՄՆ նախագահ Դոալդ Թրամփը Twitter-ում տեղադրել էր Ֆրանսենի երեք հոլովակները: Բոլոր հոլովակները հակամուսուլմանական բնույթ ունեին:
Բրիտանական կառավարությունը Թրամփին դատապարտել էր դրա համար:
«Britain First-ը փորձում է երկպառակություն առաջացնել հասարակության մեջ՝ օգտագործելով ատելությամբ լցված արտահայտություններ», - ասվում է վարչապետ Թերեզա Մեյի ներկայացուցչի հայտարարության մեջ:




























