Եվրամիությունը մտադիր է Լիբիայում գտնվող 15 հազար փախստականի մինչեւ 2018-ի փետրվարը իրենց երկրներ ուղարկել:

Այս մասին ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին  Աֆրիկյան Միության, ՄԱԿ եւ Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Վերադարձը պետք է տեղի ունենա ինքնակամ սկզբունքով, հաղորդում է DW-ն:

Խոսքը աֆրիկյան երկրների փախստականների մասին է, որոնք եկել են Լիբիա եւ սպասում են Միջերկրական ծովով տեղափոխվելուն:

2017-ին ՄՄԿ օգնությամբ 16500 փախստական է վերադարձվել, մեկ տարի առաջ նրանք ընդամենը 2700 էին:

Ներկայումս Լիբիայում տարբեր տվյալներով 400 հազարից մինչեւ մեկ միլիոն փախստական կա: