Ստամբուլում Ֆրանսիայի եւ Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունների աշխատակիցները ամանորյա նվերները ռումբ են կարծել:

Սա պարզվել է արդեն այն բանից հետո, երբ ոստիկանները կասկածելի տոպրակները պայթեցրել են, հաղորդում է RBC-ն` հղում անելով İhlas-ին:

Ըստ պարբերականի՝ տեղական ժամանակով մոտ 15:00-ին հյուպատոսությունների շենքի մոտ տոպրակներով բեռնատարներ են մոտեցել: Անհայտ պատճառներով դիվանագետները դրանք ռումբ են կարծել եւ ոստիկանություն են կանչել:

Ըստ գործակալության՝ տոպրակներում ոչ մի վտանգավոր իր չի հայտնաբերվել, միայն ամանորյա նվերներ: