Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության դատարանը «Հիսուսի բանակ» խմբավորման 11 զինյալների դատավճիռն է հրապարակել, որոնք ծիսակարգային բռնաբարություններ են կատարել: Տասնյակ փոքրիկներ տուժել են հանցագործների պատճառով, այդ թվում մեկ տարեկան երեխաները: Սեռական բռնության միջոցով զինյալները  հույս ունեին գերզինվորի ունակությունների հասնել, հաղորդում է Newsu-ն:

Դատարանի որոշման համաձայն՝ ամբաստանյալները ցմահ ազատազրկման են դատապարտվել, հաղորդում է Reuters-ը:

Նրանք մեղադրվել են ոչ միայն մանկապղծության, այլեւ սպանությունների, զենքի ապօրինի շրջանառության եւ անօրինական զինված կազմավորումների մասնակցության մեջ: Ընդ որում դատարանի կողմից բռնաբարությունն ու սպանությունը որակվել են  որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություններ:

Դատարանը նաեւ պարտավորեցրել է յուրաքանչյուր տուժողին 5000 դոլար վճարել, իսկ զինյալների կողմից սպանված տղամարդկանց հարազատներին`15.000 դոլար: