Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը հերքել է հրաժարական տալու իր մտադրության մասին պնդումները, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Politico-ն, վկայակոչելով վստահված անձանց հետ Ռայանի զրույցները, նշել էր, որ նա պատրաստվում է նոյեմբերի 2018-ի ընտրություններից հետո հրաժարական տալ:
«Ռայանն իր մտերիմներին տեղեկացրել էր, որ վերջին անգամ է ապշտոնավարում որպես խոսնակ»:
«Դատելով վերջին հարցազրույցներից՝ նրա մտերիմներից ոչ մեկը չի կարծում, որ նա 2018-ից հետո կման Կոնգրեսում»:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ պատրաստվում է արդյոք նա հրաժարական տալ, Ռայանը ժպտալով ասել է.
«Ոչ, չեմ պատրաստվում»:




























