Իրկուտսկի քննչական կոմիտեն ավարտել է հայտնի որպես «Անգարսկի մոլագար» Միխայիլ Պոպկովի  հետաքննությունը, հայտնում է Lenta-ն։

Հետաքննության տվյալներով՝ Պոպկովը 1992-2010 թվականները կատարել է առնվազն 84 սպանություն: Նրա զոհերը եղել են 16-40 տարեկան կանայք եւ ոստիկանության աշխատակիցները:

2015 թվականին Պոպկովը 22 սպանությունների համար դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Այնուամենայնիվ, նախկինում իրավապահ մարմիններում աշխատած հանցագործին հաջողվել է հետաձգել իր տեղափոխությունը «Սեւ Դելֆին» հատուկ ռեժիմով գաղութ՝ նոր սպանություններ խոստովանելու միջոցով:

322 հատոր ծավալով քրեական գործը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ մոտ ապագայում կուղարկվի դատարան:

Դատական հոգեբույժները Պոպկովի մոտ ախտորոշել են «հոմիցիդոմանիա» (սպանություն կատարելու հակում), որը հոգեկան խանգարման ախտանիշ չէ: