Բրիտանական Ուիլթշիր կոմսության 47-ամյա բնակիչը որոշել է ամուսնանալ ամանորյա եղեւնու հետ, քանի որ աշխարհում ամենից շատ սիրում է այդ ծառը, գրում է The Sun-ը:

«Հարսնացուի» համար նա արդեն ամուսնական մատանի է գնել: Մնացել է փոքր մի «մանրուք». գտնել քահանայի, ով կհամաձայնի իրար կապել նորապսակների ճակատագիրը:

Էնդի Փարքն այն եզակիներից է, ով արդեն 17 տարի Սուրբ ծնունդը նշում է ամեն օր: