Տավուշի մարզում այսօր՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 03։30-ի սահմանում Լոռու մարզի Սարալանջ գյուղի բնակիչ՝ 63-ամյա Նորիկ Ալեքսանյանը Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի ոլորանում, իր վարած Кaмаз մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գրեթե ամբողջությամբ ավտոմեքենայով կախվել ձորում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդ Ն. Ալեքսանյանը մարմնական վնասվածքերով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Կարեն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։