ԱՄՆ դեսպանատունը ակտիվորեն մասնակցել է Հայաստանում քաղաքացիական հասարակության ստեղծմանը: Այս մասին դեկտեմբերի 18-ին «Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում հանրային քաղաքականության օրակարգի ձեւավորման եւ հաշվետու կառավարումն ապահովելու մեջ» վերտառությամբ հանրային քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

Դեսպանի խոսքով՝ նրանք նաեւ հիմքեր են ստեղծել քաղաքացիական հասարակության հետ հետագա կապերի հաստատման համար, որը նպաստում է համագործակցության զարգացմանը: «Միացյալ Նահանգները Հայաստանում իրականացնում է  ամերիկյան  դեսպանատան կողմից  մշակված ծրագրերի եւ միջոցառումների բավականին լայն շրջանակ»,-նշեց Միլսը`հավելելով, որ Հայաստանում դիվանագիտական առաքելությունները ու գործընկերները՝ ի դեմս Համաշխարհային բանկի եւ ԵՄ-ի շահագրգռված են եւ աշխատում են երկրում քաղաքացիական հասարակության հնարավորությունների զարգացման ուղղությամբ:

Միեւնույն ժամանակ, դիվանագետը նշել է, որ, իր կարծիքով, քաղաքացիական հասարակությունը պետք է ոչ միայն քննադատի, այլ նաեւ կառուցողական լինի՝ դա միայն կնպաստի նրանց արդյունավետ գործունեությանը: