Պաղեստինը քննադատել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը դատապարտող բանաձեւին վետոյի կիրառումը:

ԱՄՆ-ն, օգտագործելով իր իրավունքը, վետո է դրել բանաձեւին, հաղորդում է AP-ն:

Պաղեստինի ղեկավար Մամուդ Աբասի խորհրդականն ասել է, որ այս քայլը հակասում է միջազգային կոնսենսուսին եւ ընդգծում է Վաշինգթոնի աճող միջազգային մեկուսացումը, ինչպես նաեւ այն «չի օգնի տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն»:

Թուրքիան նույնպես քննադատել է ԱՄՆ-ին: Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ այն փաստը, որ բանաձեւին աջակցել է Անվտանգության խորհրդի 14 անդամ` Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ որոշման «անօրինականության մասին կոնկրետ վկայություն» է:

Մինչ այդ Ռուսաստանը իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ «ազնիվ միջնորդ» դառնալու պատրաստակամության մասին է հայտարարել: