Իսրայելը պատրաստ է վճարել ԱՄՆ-ի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման համար, սակայն պաղեստինյան հրթիռները չի հանդուրժի: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը, փոխանցում է AFP-ն:
«Մեզ համար պարզ էր, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունը (Երուսաղեմի վերաբերյալ) իր գինը կունենա, եւ ես կրկնում եմ, որ մենք պատրաստ ենք վճարել ամբողջական գինը: Այս որոշումը (Երուսաղեմի վերաբերյալ) կարեւոր է», - ասել է Լիբերմանը Գազայի հետ սահմանի մոտ գտնվող ռազմակայան այցելության ժամանակ: «Մենք չենք հանդուրժի Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվող հրթիռները»,-ավելացրել է նա:




























