Երբ վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ընդունվում էր Հարավային Օսիայի և Աբխազիայի փասխտականների կարգավիճակին վերաբերող բանաձևը, դրան դեմ հանդես եկավ ոչ միայն Ռուսաստանը, այլ նաեւ 19 այլ երկրներ, այդ թվում` Հայաստանը, Բելառուսը, Ալժիրը, Վիետնամը, Կուբան, Մյանմարն ու Սիրիան: Նկատենք, որ Ռուսաստանը դեմ էր այդ բանաձեւին, քանի որ այնտեղ նշվում է, որ Աբխազիան և Հարավային Օսիան հանդիսանում են Վրաստանի մաս:
«Эхо Москвы» ռադիոկայանի հարցին թե ի՞նչն է այդ երկրներին կապում Ռուսաստանի հետ, հայտնի հրապարակախոս Վիկտոր Շենդերովիչը պատասխանել է. «Եթե ընդհանուր վերցնենք, ապա բոլոր այդ երկրներում կան քաղբանտարկյալներ, չկա մամուլի ազատություն, չկան ընտրություններ: Ահա թե ով է մեզ շրջապատւմ: Ես չեմ հասկանում, թե ի՞նչ է անում Ռուսաստանը „G8“-ում, երբ մեր դաշնակիցները Սիրիան ու Մյանմարն են»:
Ինչ վերաբերում է Հայաստանին, նա կարծիք է հայտնել, որ Հայաստանն անկեղծորեն ցանկանում է ստանալ ռուսական փողերն ու էներգառեսուրսները: Նրա խոսքով, եթե Ռուաստանը Հայաստանին իր ազդեցության տակ է պահում, մշտապես սպառնալիք կա, որ Ռուսաստանը կարող է կտրել Հայաստանի գազամատակարարումը: «Դա ճնշման լծակն է, եւ մենք կարող ենք տհաճություններ ստեղծել Հայաստանի համար»,- ասել է նա:



















