Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը ժամանել է Սաուդյան Արաբիա Սալման թագավորի եւ թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի հետ քննարկելու Երուսաղեմը որպես  Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ որոշումը, հաղորդում է AP-ն:

Այցը կայացել է ԻՀԿ հրատապ գագաթաժողովից մեկ շաբաթ անց, որը դատապարտել էր ԱՄՆ որոշումը եւ կոչ էր արել ճանաչել Պաղեստինը:

Սաուդյան Արաբիան գագաթաժողովին չէր մասնակցում, սակայն լրատվամիջոցներում տեղեկատվություն էր հայտնվել, որ Էր Ռիադը Աբասի վրա ճնշում է գործադրում այն բանի համար, որ նա Արեւելյան Երուսաղեմի հետ կապված պաղեստինյան առարկություններից հրաժարվի ԱՄՆ վրա Իրանի մասով ճնշումը շարունակելու դիմաց:

Երուսաղեմի մասին ԱՄՆ նախագահի որոշումը դատապարտող բանաձեւը քվեարկության կդրվի ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստում, որը գումարվեց Միացյալ Նահանգների կողմից ՄԱԿ Անվտանգության խորհրդում դրա վերաբերյալ բանաձեւին վետո դնելուց հետո: