Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը Իրանի հյուսիսում ուժեղ երկրաշարժ է գրանցել, որի մագնիտուդը կազմել է 5,2, հայտնում է Мир 24-ը: Ցնցումները զգացվել են UTC-ի ժամանակով 19.57-ին: Օջախը գտնվում է Ղերեջ քաղաքից ոչ հեռու 7 կմ խորությամբ:
5,2 մագնիտուդ երկրաշարժը բավականին հզոր է համարվում եւ կարող է զոհեր առաջացնել: Իրանի մայրաքաղաքում տուժածների եւ ավերածությունների մասին ներկայումս տեղեկություններ չկան:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Իրանում Իրաքի սահմանի մոտ տեղի էր ունեցել 7,3 մագնիտուդով երկրաշարժ: Զոհվել էր 530 մարդ, 9 հազար մարդուց ոչ պակասը վնասվածքներ էր ստացել:




























