ԱՄՆ կանխարգելիչ հարվածի օբյեկտը կարող է լինել Հյուսիսային Կորեայի ռազմական պահեստները եւ հրթիռների արձակման հարթակները։ Այս մասին հայտնում է Telegraph-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան իր աղբյուրներին։

Պարբերականի զրուցակիցները հաստատել են, որ վերջին ժամանակներս ԱՄՆ վարչակարգը կտրուկ ակտիվացրել է ռազմական սցենարի շուրջ պատրաստման աշխատանքներ, որ հարվածի Հյուսիսային Կորեային։ Պաշտոնյաներին անհանգստացրել է, որ դիվանագիտական ջանքերը ոչ մի արդյունքի չեն հանգեցնում։

Ուժային սցենարը, դրա կողմնակիցների կարծիքով, պետք է  Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընին ցույց տա հրթիռային եւ միջուկային ծրագրի դադարեցման ԱՄՆ պահանջների ողջ լրջությունը։

Դեկտեմբերի կեսերին ԱՄՆ պետքաարտուղար Ռեքս Թիլերսոնը կոչ էր արել Պհենյանին առանց նախապայմանների  նստել բանակցությունների սեղաանի շուրջ ցանկացած ֆորմատով։ «Մենք կարող ենք խոսել եղանակի մասին, եթե կուզեք։ Մենք կարող ենք բանակցել այն հարցի շուրջ, թե բանակցությունների սեղանը կլինի կլոր թե քառակուսի»,-նշել է նա։ Ավելի ուշ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է ցանկացախ սցենարի, եթե ինչ-որ բան այնպես չընթանա։ 

ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմաստերը խոստովանել էր, որ  Հյուսիսային Կորեայի դեմ պատերազմի հավանականությունը աճում է ամեն օր։ Հյուսիսային Կորեայում պատերազմը անխուսափելի են համարում՝ անորոշ համարելով միայն դրա սկիզբը։