Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկիրը «կտրականապես մերժում է» ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում Երուսաղեմի հարցով բանաձեւի նախագծի առաջիկա քվարկությունը՝ ՄԱԿ-ն անվանելով «ստի տուն», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ն վետո էր դրել ՄԱԿ ԱԽ-ում բանաձեւի վրա, որով կոչ էր արվում չեղյալ համաել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաելու որոշումը: Բանաձեւը քննարկվելու է այսօր կայանալիք ՄԱԿ ԳԱ արտահերթ նստաշրջանում:

«Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքն է՝ ճանաչում է դա ՄԱԿ-ն, թե ոչ: 70 տարի պահանջվեց, որպեսզի ԱՄՆ-ն սա պաշտոնապես ճանաչի, եւ էլի տարիներ կպահանջվեն, որ այն նաեւ ՄԱԿ-ն ճանաչի: Աշխարհի շատ երկրների վերաբերմունքը Իսրայելիի նկատմամբ կփոխվի ՄԱԿ պատերից դուրս, որը ստի տուն է»,- հայտարարել է Նեթայահուն:

Նա հավելել է, որ Իսրայելը չի ճանաչում ՄԱԿ ԳԱ քվեարկությունը եւ այս քաղաքում շինարարությունը կշարունակի. «Իսրայելն այդ քվեարկությունը մերժում է նախքան այն սկսվելը»: