Թուրքիայի արտգործնախարարը պարզապես ստում է։ Այդ մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ պատասխանելով «Արմենպրես» գործակալության հարցին։
Մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը, թե իբր հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են որոշակի նախապայմաններով, նա նշել է. «Թուրքիայի արտգործնախարարը պարզապես ստում է»։
«Եթե նույն տրամաբանությամբ շարժվենք, ապա կարող ենք հայտարարել, թե արձանագրությունների բանակցման ընթացքում Թուրքիան խոստացել է, որ ճանաչելու է Արցախի անկախությունը:
Կրկին հիշեցնենք, որ բանակցությունները 2008թ.-ին մեկնարկեցին թուրքական կողմի հետ հենց այն փոխադարձ համաձայնությամբ, որ այդ գործընթացը չի կարող ունենալ որեւիցե նախապայման։ Այս համաձայնության հիման վրա ընթացան բանակցությունները եւ ստորագրվեցին ցյուրիխյան արձանագրությունները։
Նախապայմանների բացակայության մասին բազմիցս են հայտարարել գործընթացին լավատեղյակ տարբեր մայրաքաղաքներից»,- ասել է Բալայանը։
Թուրքիայի ԱԳՆ-ը ծիծաղելի պատասխան է տվել արձանագրությունները չեղարկելու Երեւանի որոշմանը




























