Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հետ հեռախոսային խոսակցության ժամանակ քննարկել է Եմենում տիրող իրավիճակը։
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Սաուդյան Արաբիայի թագավորը լուրջ մտահոգություն է հայտնել Էր Ռիադի ուղղությամբ «Անսար Ալա» եմենական շարժման զինյալների կողմից դեկտեմբերի 19-ին արձակված բալիստիկ հրթիռի հետ կապված։
Դատապարտելով նմանատիպ գործողությունները՝ Պուտինը ընդգծել է միջադեպի համակողմանի հետաքննության կարեւորությունը եւ արտահայատվել է Եմենի ճգնաժամի բացառապես խաղաղ կարգավորման օգտին՝ ազգային երկխոսության միջոցով։
Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ կարծիքների փոխանակման ժամանակ երկու կողմերն էլ ընդգծել են քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը:
Անդրադարձ է կատարվել ռուս-սաուդյան համագործակցության որոշ հարցերի, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտին վերաբերող: Մասնավորապես, երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են համաշխարհային շուկայում ածխաջրածինների կայունության պահպանման համար սերտ համագործակցության շուրջ ։




























