Արաբական միացյալ էմիրությունների ԱԳ նախարարի հայտարարության հետ կապված Թուրքիայում ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատարին կանչել են երկրի ԱԳՆ։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ–ում ԱՄԷ–ի դեսպանության գործերի հավատարմատարին դժգոհություն են հայտնել իր երկրի ԱԳ նախարարի հայտարարության հետ կապված։

Նշենք, որ ԱՄԷ ԱԳ նախարար Աբդուլլահ բին Զայեդը Twitter–ում գրություն էր թողել. «1916 թվականին թուրք Ֆահրի փաշան Մեդինե է մտել, թալանել ժողովրդի ունեցվածքը, առեւանգել շատերին ու Մեդինեից բազմաթիվ ձեռագրեր գողացել։ Այդ գողության մասին գիտե՞իք։ Ահա, սա է Էրդողանի պապերի ու մուսուլման արաբների հարաբերությունները»։

Դրանից հետո Էրդողանը ԱՄԷ ԱԳ նախարարին անվանել էր խղճուկ ու անդաստիարակ։