Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի ներկայացուցիչը ողջունել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձեւը, որը կոչ է անում անվավեր ճանաչել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը:

 «Քվեարկությունը (ՄԱԿ ԳԱ-ում) Պաղեստինի հաղթանակն է», - ասել է Աբասի ներկայացուցիչ Նաբիլ Աբու Ռդայնան:

«ՄԱԿ-ում եւ բոլոր միջազգային հարթակներում մենք շարունակելու ենք մեր ջանքերը օկուպացիայի վերացման եւ Արեւելյան Երուսաղեմով Պաղեստինի պետության ստեղծման համար»: