Միացյալ Նահանգների Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը օտարերկրյա օգնության չեղարկման վերաբերյալ դեռեւս որոշում չի կայացրել այն երկրների նկատմամբ, որոնք աջակցել են ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչումը դատապարտող բանաձեւին:

 Այս մասին հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը:

Նա նշել է, որ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով թիմը կնքննարկի ՄԱԿ ԳԱ-ի քվեարկության վերաբերյալ հնարավոր պատասխանները:

 Ավելի հաղ հաղորդվել է, որ Գլխավոր Ասամբլեան 128 կողմ,  35 ձեռնպահ եւ 9 դեմ ձայներով հաստատեց բանաձեւը, որը փաստացի անվավեր է ճանաչում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը:

Ընդունված բանաձեւում ՄԱԿ անդամ պետությունները հաստատել են Երուսաղեմի հատուկ կարգավիճակը եւ շեշտել, որ այն փոփոխելու ուղղված ցանկացած միջոցառում «չունի իրավական ուժ»: Նշենք, որ Հայաստանը կողմ է քվեարկել բանաձեւին:

Մինչ քվեարկությունը, ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին նշել էր, որ ԱՄՆ-ն կարող է նվազեցնել բանաձեւին աջակցող երկրների ֆինանսական աջակցությունը: