Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է «Թվային տնտեսության զարգացման մասին» հրամանագիր։ Այս մասին հայտնել է Լուկաշենկոն գործարարների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է «ԲԵԼՏԱ»-ն։

Նրա խոսքով՝  փաստաթղթի հիմնական նպատակը այնպիսի պայմանների ստեղծումն է, որ համաշխարհային ՏՏ ընկերությունները Բելառուսում բացեն իրենց ներկայացուցչությունները, զարգացման կենտրոնները եւ աշխարհում պահանջված արտադրանք տան։

Նոր հրամանագիրը օրինականացնում է ICO-ն, կրիպտոարտարժույթը եւ սմարթ-կոնտրակտները: Այս փաստաթղթի ընդունման շնորհիվ Բելառուսը դարձել է առաջին երկիրը, որը օրենսդրական դաշտում իրավական կարգավորուրեմներ է մտցրել բլոկչեյն տեխնոլոգիաների վրա հիմնված բիզնեսի համար։

Հրամանագիրն չի ենթադրում որեւէ սահմանափակում եւ հատուկ պահանջներ կրիպտոարժույթների ստեղծման, պահպանման, օտարման, փոխանակման գործողությունների համար: