Բաքվում սկսվել է թերթի նախկին գլխավոր խմբագիր Գաբիլ Վելիեւայի գործով դատավարությունը: Մեղադրական կողմը պնդում է, որ Ազգային անվտանգության նախարարության հովանու ներքո Վելիեւը մի քանի տարի շանտաժի է ենթարկել պաշտոնյաներին եւ գործարարներին իրենց հեղինակությունը վարկաբեկող տեղեկատվության տարածման սպառնալիքի ներքո՝ մեծ գումարներ շորթելով:
Haqqin.az-ը հաղորդում է, որ անցյալ տարվա դեկտեմբերին պետական անվտանգության ծառայությունը բայացահայտել է մի քանի շանտաժ անող լրագրողների:
Վելիեւը այդ հանցավոր խմբում առանցքային դեր ուներ: Նրան մեղադրում են շանտաժի եւ շորթման մեջ, ինչի հետեւանքով կարող է 10-15 տարվա ազատազրկում ստանալ:
Գործով պաշտոնապես տուժող է ճանաչվել 12 անձ: Ըստ քննության վարկածի՝ Վելիեւը կանխամտախծված ազդեցիկ մարդկանց մասին վարկաբեկող տեղեկություններ էր հավաքում, որպեսզի հետագայում նրանցից գումար կորզի:




























