Սիրիայից 4 ուղղաթիռ, 36 ինքնաթիռ, 6 Տու-22 ռմբակոծիչ եւ 157 միավոր ավտոմոբիլային հատուկ տեխնիկա վերադարձել է Ռուսաստանի մշտական հենակետեր: Այս մասին ՊՆ կոլեգիայի նիստում հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է ՌԲԿ-ն:

«Ռուսաստան են վերադարձել ավիացիայի ստորաբաժանումները, միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները, ռազմական բժիշկները, համահավաք բժշկական ջոկատը, ռազմական ոստիկանության գումարտակի զինծառայողները, ինչպես նաեւ Հատուկ գործողությունների անձնակազմը», — ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է Շոյգուն:

Դեկտեմբերի 11-ին Խմեյմիմ ավիաբազայում այցելության ժամանակ Պուտինը հրաման էր տվել Սիրիայից ՌԴ զինվորականների մի մասի դուրս բերման մասին: