Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները քրեական պատասխանատվության են ենթարկել մի քանի քաղաքացիների, որոնք մեղադրվում են լվացքի փոշու եւ մաքրող միջոցների կեղծման մեջ, հաղորդում է «Գրուզիա-On-line»-ը:

 

Համաձայն գործի նյութերի՝ Թբիլիսիի եւ Գարդաբանսկու շրջանում տնայնագործական ձեռնարկություններում նրանք փաթեթավորել են էժան եւ ցածրորակ լվացքի եւ մաքրող միջոցներ PERSIL, ARIEL, ABC, Fairy, Domestos եւ այլ հայտնի բրենդների անուններով:

Ոստիկանները առգրավվել են մոտ 2 հազար միավոր կեղծ կենցաղային քիմիա:

Հարուցվել է քրեական գործ:  Հանցագործներին սպառնում է տուգանք կամ մինչեւ 3 տարվա կամ 3-5 տարվա ազատազրկում: