Հայաստանի պաշտպանության նախարարությունը այսօր` սեպտեմբերի 12-ին հերքել է մի շարք լրատվամիջոցների տեղեկատվությունը, ըստ որի, երկրի հարավում գտնվող սահամանամերձ գյուղերում գնդակոծվել է անասունների հոտը:
«Սյունիքի մարզի Վահրավար սահմանամերձ գյուղում տեղի ունեցած անասունների կորստի դեպքի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ որոշ ԶԼՄ-ների հաղորդագրությունների մեջ նշված գնդակոծությունների փաստերը չեն համապատասխանում իրականությանը: Անասունների կորստի դեպք իրականում տեղի ունեցել է, և տարածաշրջանի զինվորական ղեկավարությունը ներկայումս քայլեր է ձեռնարկում դրանց գտնվելու վայրը պարզելու և վերադարձնելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած դեպքին, երբ Վահրավար գյուղի 8 բնակիչների պատկանող 20 կովերը անցել են, (կամ ադրբեջանցիներն առեւանգել են) ադրբեջանական տարածք:
Այդ կովերից 2-ը գյուղապետ Սարգիս Առաքելյանինն են: Մինչ օրս 20 կովից միայն 6-ն է վերադարձվել գյուղ:



















