Հռոմի պապ Ֆրանցիսկոսը քաղաքին եւ աշխարհին ուղղված իր ավանդական սուրբծննդյան ուղերձում Երուսաղեմի համար խաղաղության եւ իսրայելցիների ու պաղեստինցիների միջեւ երկխոսության կոչ է արել, փոխանցում է BBC-ն:

Խոստովանելով, որ կողմերի միջեւ լարվածությունը մեծանում է՝ Հռոմի պապը նշել  է, որ անհրաժեշտ է «համաձայնեցնել որոշումը, որը թույլ կտա երկու պետություններին խաղաղորեն գոյակցել միմյանց հետ»:

Պոնտիֆիկը հույս է հայտնել, որ Մերձավոր Արեւելքում հակամարտության կողմերը «երկխոսության կամք կդրսեւորեն, ինչը թույլ բանակցային գործընթացում հասնել այնպիսի լուծման, որը թույլ կտա երկու երկրներին խաղաղորեն գոյակցել՝ փոխադարձ համաձայնեցված եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների հիման վրա», - հաղորդում է DW- ն:

Դիմելով Սիրիայում հակամարտության կողմերին` Հռոմի պապը հորդորել է հարգել յուրաքանչյուր սիրիացու արժանապատվությունը եւ վերականգնել ավերված հասարակությունը՝ անկախ էթնիկ եւ կրոնական պատկանելությունից:

Իսրայելը չի ընդունում ՄԱԿ ԳԱ-ի քվեարկությունը

Հայաստանը ՄԱԿ ԳԱ-ում կողմ է քվեարկել Երուսաղեմի ճանաչումը դատապարտող բանաձեւին