«Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքների ընդունումը, որոնք հնարավորություն են տալիս Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացել, չէր բխում ժամանակակից պահանջներից, հաշվի չի առնվել հասարակական կարծիքը, հետեւաբար, սա ոչ թե հասարակության, այլ առանձին անձանց բիզնես-ծրագրերից մեկն է: Այսօր՝ դեկտեմբերի 23-ին նման տեսակետ է հայտնել «Հայաստանի ժողովրդավարական եւ ազգային միություն» (ՀԺԱՄ) կուսակցության ներկայացուցիչ Հ. Կոնջորյանը:

Նրա խոսքով, այս քայլն ուղղակիորեն նպաստելու է Հայաստանից ուղեղների արտահոսքի ուժգնացմանը, բացասաբար  է ազդելու նոր սերնդի արժեքային համակարգի վրա, ստեղծելու է էլիտայի համար նախատեսված ուղեղների ներփակ շրջանառության եւ այլն: