«Մենք կվերադարձնենք Վրաստանը, կվերականգնենք եւ ամուր ոտքերի վրա կկանգնեցնենք այն»: Грузия Online-ի հաղորդմամբ այս խոսքերով Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին դիմել է ժողովրդին` սեպտեմբերի 11-ի Թերջոլայում մարզական նոր պալատի բացման արարողության ժամանակ:
«Այս պալատը անցած տարի թշնամու կողմից ոչնչացված Թամարաշենի մարզական պալատի ճիշտ պատճենն է։ Ի հեճուկս թշնամու՝ ուզում եմ ասել, որ մենք այն պալատից ավելի լավն ենք կառուցել, ավելի բարձր որակի, թեեւ կվերականգնեք նաեւ նախկինը, կվերակառուցենք ամբողջ Վրաստանը, եւ նորից ամուր ոտքերի վրա կդնենք նրան, ինչպես դա արվեց Թերջոլայում»,- ասել է Սահակաշվիլին։
Միաժամանակ նա դիմել է նաեւ Ռուսասատանին՝ հայտարարելով, որ «վրացիները չեն կորցրել լավատեսությունը եւ մարտունակությունը»:
«Ուզում եմ Վրաստանի թշնամուն ասել, որ այն բանից հետո, երբ կրակեցիք մեզ վրա, երբ մտածեցիք, որ Վրաստանը ոչնչացել է, մեր լավատեսությունն ու մարտունակությունը կորան, բայց դուք այսօր պետք է տեսնենք այս մարզական պալատը, նոր եկեղեցին, զարդարված փողոցները եւ լույսով լի այս մարդկանց աչքերը»:




























