Ադրբեջանում հերթական դրամատիկ միջադեպն է տեղի ունեցել, որի զոհ է դարձել երիտասարդ կինը:
Vesti.Az-ը հաղորդում է, որ Ճանապարհային անվտանգության ծառայության աշխատակից Սեւինդիկ Շուքյուրովը (1987 թ. ծնված) իր ննջարանում դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջը՝ Անժելիկային:
Հաղորդվում է, որ սպանությունը կատարվել է խանդի հողի վրա: Միջադեպից անմիջապես հետո նա կամավոր ներկայացել է ոստիկանություն եւ խոստովանել մեղքը:



























