Ստամբուլի Սանջաքթեփեի շրջանում դաժան սպանություն է տեղի ունեցել։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Սանջաքթեփեի շրջանի շենքերից մեկի բնակարանում 2 տղամարդու դիակ են հայտնաբերել։
Դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ սպանություններն իրականացվել են մուրճի ու դանակի հարվածներով։
Նշվում է, որ սպանվածները հարազատ եղբայրներ են։
Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։



























