Չորեքշաբթի Մոսկվայի հարավ-արեւելքում գտնվող «Մենշեւիկ» գործարանի շենքում հնչած կրակոցներից հետո  փրկվել է երկու մարդ։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»–ը՝ վկայակոչելով իր աղբյուրը։

«Երկու մարդ է փրկվել»,–նշել է գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ Մոսկվայի հարավ-արեւելքում գտնվող «Մենշեւիկ» հրուշակեղենի գործարանում կրակահերթ բացած տղամարդու հետ, որը նախնական տվյալներով՝ հանդիսանում է ընկերության նախկին տնօրեն Իլյա Ավերիյովովը, բանակցություններ են վարվում:

Ռուսաստանի քննչական կոմիտեի  մայրաքաղաքային վարչության ղեկավարի խոսքով՝ դեկտեմբերի 27-ի վաղ առավոտյան, Իլովայսկայա փողոցի գործարանի նախկին սեփականատերը  կռվի է բռնվել  գործարանի ներկայիս ղեկավարի հետ, որի ընթացքում զենք է կիրառել  եւ մի քանի կրակոցներ  արձակել՝ վիրավորելով թիկնապահին: Ստացած վնասվածքներից թիկնապահը մահացել է։