Գերմանական Deutsche Welle պարբերականի թուրքական ծառայությունը ներկայացրել է 2017–ին Թուրքիայում տեղի ունեցած սկանդալին իրադարձությունները։
Փետրվարի 27. Ձերբակալվել է գերմանական Die Welt–ի թղթակից Դենիզ Յուջելը։ Նրա նկատմամբ դեռ մեղադրական եզրակացություն չկա, սակայն նրան դեռ պահում են կալանքի տակ։
Մարտի 11. Թուրքիա–Հոլանդիա հարաբերությունների լարվածություն։ Թուրք նախարարը ցանկանում էր հանրահավաք անցկացնել, սակայն հոլանդական իշխանություններ թույլ չեն տալիս։ Թուրքիան Հոլանդիայի իշխանություններին ֆաշիստ է անվանում։
Ապրիլի 29–ին Թուրքիայում արգելափակվում է Wikipedia–ն։
Մայիսի 23–ին ձերբակալվում են անօրինական կերպով աշխատանքից հեռացվելու պատճառով հացադուլ հայտարարած ամուսիններ Գյուլմեը եւ Օզաքչան։
Հուլիսի 18–ին Ստամբուլում ձերբակալվում են տեղական եւ միջազգային հայտնի իրավապաշտպաններ։
Հուլիսի 24–ին սկսվում է ընդդիմադիր Cumhuriyet պարբերականի աշխատակիցների դատավարությունը։
Հոկտեմբերի 8–ին ԱՄՆ–ի հետ վիզային ճգնաժամ է սկսվում։ Դրանից հետո Էրդողանը քննադատական ելույթներ է ունենում ԱՄՆ նախագահի հասցեին։
Նոյեմբերի 19–ին Անթալիայում արգելվեց ԼԳԲՏ–ի միջոցառումը։ Ամբողջ 2017–ին Թուրքիայի ԼԳԲՏ համայնքը եղել է ճնշումների տակ։



























