Ուժգին քամին գետնին է տապալել Տաջիկստանի հյուսիսում գտնվող Խուջանդ քաղաքի գլխավոր տոնածառը, հաղորդում է «Sputnik Տաջիկստան»-ը:
Բացի այդ, փոթորիկը նաեւ տասնյակ փայտե հենարաններ է կոտրել, ինչի պատճառով Սոգդիի շրջանի բնակիչները մնացել են առանց էլեկտրականության: Այժմ շրջանի Արտակարգ իրավիճակների հանձնաժողովը գնահատում է տարերքի հետեւանով հասցված տնտեսական վնասը:




























