Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում հունիսի 18-ին 72-ամյա մորը սպանելու  մեջ մեղադրվող որդին անմեղսունակ է ճանաչվել:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է Հովհաննես Ս.-ին ազատել քրեական պատասխանատվությունից և պատժից: Նրա նկատմամբ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժման:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2017թ. հունիսի 18-ին ժամը 19:00-ի սահմաններում Հովհաննես Սահակյանի և մոր միջև տեղի ունեցած հերթական վիճաբանության ընթացքում Հովհաննես Սահակյանը մորը ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ պղնձյա մեկուսիչով մալուխը փաթաթել է նրա պարանոցի շրջանին և հանգույցով ձգելով խեղդամահ արել: