Բաքվի հեռուստաաշտարակի տարածքում տեղի է ունեցել սողանք, առաջացել են ճեղքեր: Տարածքում կառուցված պատերը դեֆորմացվել են:
Էկոլոգիայի եւ բնական պաշարների նախարարության ներկայացուցիչ Ռաֆիկ Հասանովը ԱՊԱ գործակալությանը հայտնել է,որ Բալի ավանի ուղղությամբ լանջը ուղղահայաց կտրվել էր շինարարական աշխատանքների համար, որը եղել է կայունության կորուստի պատճառը։ «Այդ պատճառով, ինչպես նաեւ տեղումների պատճառով սկսվել են սողանքներ, առաջացել են տարբեր չափերի ճաքեր»: Հասանովը նշել է, որ սողանքային տարածքը գտնվում է հեռուստատեսային աշտարակից 250-300 մետր հեռավորության վրա։ Ռ. Հասանովը նաեւ նշել է, որ սողանքը սպառնալիք չի ներկայացնում:




























