Մոսկվայի «Մենշեւիկ» հրուշակեղենի գործարանի նախկին տնօրեն Իլյա Ավերյանովը, ով կրակ էր բացել գործարանի տարածքում, առանց զենքի փախչել է, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ներքին գործերի գլխավոր վարչություն մամուլի ծառայության ղեկավար Յուրի Տիտովը: Աղբյուրի համաձայն` Ավերյանովը զինված էր «Սայգա» տեսակի հրացանով:

«Զենքը առգրավվել է, նա լքել է գործարանի տարածքը առանց հրացանի»,- հայտնել է Տիտովը:

Մոսկվայի գործարանում զինված տղամարդու կողմից գերվածներից երկուսը փրկվել են

Կրակոցներ Մոսկվայում. գործարանի նախկին տնօրենը բարիկադավորվել է շենքում