Նախնական տվյալներով՝ Սանկտ Պետերբուրգի «Պերեկրյոստոկ» սուպերմարկետի պայթյունը տեղի է ունեցել ինքնաշեն պայթուցիկ սարքի գործարկումից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Քննչական կոմիտեն պայթյունի ուժը տրոտիլային համարժեքով 200 գրամ է գնահատել, հաղորդել է ՔԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:

Քննիչնեչրը քրեական գործ են հարուցել:

Ավելի վաղ հաղորդվել է, որ սուպերմարկետի պայթյունից տուժածների թիվը հասել է 10-ի:

Ըստ լրատվամիջոցների՝ պայթյունը տեղի է ունեցել խանութի պահեստում: