Օհայո նահանգում տղամարդը փորձել է կահույքի մասերից պատրաստված կեղծ հրացանով խանութ կողոպտել: Ինչպես հայտնում է AP-ն՝ տղամարդը «հրացանով» սպառնալով մտել է խանութ եւ փող պահանջել: Սակայն վաճառողը հասկացել է, որ հրացանը իրական չէ եւ դիմադրություն է ցույց տվել: Երեք այցելուի օգնությամբ վաճառողը կարողացել է ոստիկանության ժամանումից առաջ կապկպել գողին:
Նրան ծանրացուցիչ հանգամանքներում գողության համար մեղադրանք է ներկայացվել:



























