Թուրքիայի հարավում՝ Գազիանթեփ քաղաքում, անհայտ անձը դպրոցում կրակ է բացել: Արդյունքում 7 երեխա վիրավորվել է, հաղորդում է ՌԲԿ-ն` վկայակոչելով CNN Turk-ին:
Միջադեպը տեղի է ունեցել դպրոցի տարածքում, որտեղ երեխաներն այդ պահին ֆուտբոլ են խաղացել: Անհայտ անձը ավտոմատ հրացանից աշակերտների վրա կրակել է: Հարձակումից հետո նա անհետացել է, ոստիկանությունը փնտրում է նրան: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, բժիշկները նրանց վիճակը բավարար են գնահատում:



























