Ոստիկանությունը  դեկտեմբերի 28-ին Ժամը 01։50-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ  «դեղորայքային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ Երեւանի  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել Իտալիայի քաղաքացի։

NEWS.am-ի հետ զրույցում ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ նույն օրը՝ 00։15-ին, Իտալիայի Հանրապետության քաղաքացի՝ 19-ամյա Բոնուչի Կորադոինը Շեւչենկոյի փողոցի շենքերից մեկի իր բնակարանում ինքնասպանություն գործելու նպատակով մեծ քանակի դեղորայք է խմել։

Կատարվում է հետաքննություն, դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հայտնում են որ տեղափոխվածի վիճակը գնահատվում է կայուն, կյանքին վտանգ չի սպառնում։