Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն դեկտեմբերի 27-ին ժամը 22։50-ին ահազանգ է ստացվել  մի քաղաքացուց, որը հայտնում էր, որ  Կիեւյան փողոցում 3 անձիք հարձակվել եւ ծեծում են մի  քաղաքացու։ Ապա ժամը 23։10-ին ահազանգ էր ստացվել «Արմենիա» բժշկական կենտրոնից, որ «աջ բազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Կիեւյան փողոցից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքը տեղի է ունեցել Կիեւյան փողոցի 4/2 շենքի հարակից տարածքում․ որտեղ երեք անձինք ծեծի են ենթարկել 39-ամյա Ռուսլան Գանջալյանին՝ նրանից խլելով iPhone 6 մոդելի հեռախոսը եւ նրան դանակով բազուկի շրջանում վնասվածքներ պատճառելով։

Դեպքի մանրամասները պարզվում են, կատարվում է նախաքննություն։