Պերմի մարզի բնակիչը, որը ձերբակալվել էր գողացված աշակերտուհու ավտոմեքենայի բեռնախցիկից կատարված հեռախոսազանգից հետո ցմահ ազատազրկման են դատապարտել անչափահաս երեք աղջկա եւ երեք տղայի հանդեպ առանձնապես ծանր հանցագործության կատարման համար, հաղորդում է ՌԴ Քննչական կոմիտեն:
«Մեղադրյալը դատապարտվել է ցմահ ազատազրկման, որը նա կկրի հատուկ ռեժիմի գաղութում»,-հայտնել են կոմիտեում։
Պերմի մարզի բնակիչը կասկածվում էր 2017 թ. հունվարին Օրենբուրգ քաղաքում երեխայի նկատմամբ հանցագործություն կատարելու կասկածանքով: Նա ձերբակալվել է 12-ամյա աշակերտուհուն քաղաքից դուրս տանելու եւ բռնաբարելու համար: Այնուհետեւ երեխան կարողացել էր մեքենայի բեռնախցիկից զանգահարել մայրիկին, որի շնորհիվ նրան արագ գտել են:



























