Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերն ամբողջ աշխարհի կաթոլիկներն, ինչպես նաեւ ուղղափառ հույները Ռումինիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Սիրիայում, Լիբանանում եւ Եգիպտոսում նշում են Սուրբ Ծնունդը:
Դեկտեմբերի 25-ին Սուրբ Ծնունդն սկսել են նշել նաեւ քրիստոնեական գրեթե բոլոր ուղղությունների ներկայացուցիչները, ներառյալ ուղղափառները:
Բացառություն են կազմում ռուսական, սերբական, Երուսաղեմի եւ վրացական ուղղափառ եկեղեցիները, որոնք Սուրբ Ծնունդը նշում են հունվարի 7-ին:
Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Ծնունդը նշում է հունվարի 6-ին, միաժամանակ նշելով Աստվածահայտնության օրը:
Կաթոլիկ աշխարհում Սուրբ Ծնունդն ամենահանդիսավոր տոնն է համարվում: Այն նվիրված է Սուրբ կույս Մարիամի կողմից Քրիստոսի ծննդի խորհրդին:





























