Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում տեղակայված Թյուրինգիայի դաշնային հողի կառավարական շենքը ոստիկանները շրջափակել են ընդունարանում ստացված երկու կասկածելի նամակների պատճատով։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանության թվիթերյան միկրոբոլոգը։

Ներկայումս, Էրֆուրում  Ռեգիրունգշթրասե փողոցն  ամբողջովին փակ է, քանի որ պետական շենքի մոտ հատուկ գործողություններ  են ընթանում: Կանգնեցվել է քաղաքային  հաղորդակցությունը: Հատուկ գործողության պատճառը կասկածելի նամակների ստուգումն է»,-նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Նախկինում n-tv հեռուստաալիքը հաղորդել էր  երկու կասկածելի նամակների մասին, որոնք  ուղարկվել էին կանցելերիա: Հատուկ գործողություններին մասնակցում են ոստիկաններ եւ փրկարարներ, տարածքը  շրջափակված է, հաղորդում է հեռուստաալիքը: