ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցելությունը Մոսկվա էական արդյունքներ է խոստանում, այլ ոչ թե սենսացիա: «ՌԻԱ-նովոստի»-ին տված հարցազրույցում ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակը, պատասխանելով հարցին, թե երկու երկրների նախագահների այս հանդիպումից արժե առաջընթաց սպասել երկկողմ հարաբերություններում, ասել է. «Ես ընդհանրապես, կուզեի ասել, որ ամենեւին էլ պետք չէ ցանկացած հանդիպումից առաջընթաց սպասել: Սկզբունքորեն մենք պետք է այնպես անենք, որ սենսացիաներ չսպասեն, որ ԱՄՆ-ՌԴ միջեւ նորմալ հարաբերությունները սենսացիա չհամարվեն, այլ լինի փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերություն: Ես կարծում եմ, որ նոր վարչակազմի հետ ՌԴ հարաբերությունները կլինեն այդպիսին` հանգիստ: Մենք այդ հարցում շահագրգռված ենք»:
Կիսլյակը նաեւ նշել է, թե երկու երկրների նախագահների հանդիպման արդյունքները շոշափելի կլինեն:



























