«Սխոդնենկայա» մետրոյի մոտ ավտոբուսի վթարի հետեւանքով զոհեր չկան։ Այս մասին հայտնում է  ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մայրաքաղաքային ստորաբաժանման թվիթերյան էջը:

«Խիմկիի ծառուղի տուն 23 հասցեով ճանապարհային պատահարի հետեւանքով զոհեր չկան։ Տուժածների մասին տեղեկությունն հստակեցվում է»,-ասված է հայտարարության մեջ:

Մոսկվայի տրանսպորտի վարչությունից  հաղորդել են, վթարի հետեւանքով երեք մարդ վիրավորվել է, նրանց մեջ երեխաներ չկան:

«Երեք մարդ է տուժել, նրանց վիճակը ծանր չէ, նրանց մեջ երեխաներ չկան», - ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել երկու զոհի մասին, որը  հետո  հերքվեց: