Մարի Իզմիրլյանի անվան մանկատան աշխատակիցները հայտնվել են դատարան պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ըստ մեղադրանքի՝ պաշտոնատար անձ Հասմիկ Մկրտչյանը, հաշվապահ Լիդա Սարգսյանը, կադրերի տեսուչ Մարի Խայանը եւ գլխավոր հաշվապահ Քրիստինա Պողոսյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, շահադիտական և մեկ միասնական դիտավորությամբ, կատարել են պաշտոնեական կեղծիք, Քրիստինա Պողոսյանը՝ նաեւ խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակություններ։

Չորս մեղադրյալներն էլ ստորագրությամբ ազատ են արձակվել:

Գործը կքննվի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: