Վաշինգթոնն արդեն 14 տարի ցանկանում է սպանել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ գործողոթւոյւնների ուժերի հրամանատար Քասեմ Սուլեյմանիին։ Նման հայտարարություն է արել Հորդանանում Իրանի նախկին դեսպան Մոստաֆա Մոսլեհզադեն՝ վկայակոչելով ամերիկյան փաստաթղթերը, հաղորդում է Fars-ը։ Թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը, չի նշվում։
Մոսլեհզադեի խոսքով, ԱՄՆ-ը Սուլեյմանիին ցանկանում է սպանել 2003 թվականից։ «Այդ ծրագիրը պաշտոնապես ներկայացվել է ԱՄՆ Կոնգրես։ Իրանցի մի շարք դիվանագետների առեւանգումը արտերկրում տեղի է ունեցել հենց այն պատճառով, որ առեւանգիչները կարծել են, թե Սուլեյմանին նրանց թվում է»,- պնդում է Մոսլեհզադեն։ Նրա խոսքով, ԱՄՆ-ը լեգենդար հրամանատարին մեղավոր է համարում տարածաշրջանում իր մի շարք անհաջողությունների համար։



























